Լուրեր

Հայաստանյան Chessify-ը դարձել է FIDE կորպորատիվ շախմատի աշխարհի չեմպիոն

Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԱՏՁՄ) անդամ ընկերություններից Chessify-ը, որը նաև ԱՏՁՄ կառավարող խորհրդի անդամ է, հունիսի 15-17-ը Նյու Յորքում կայացած FIDE կորպորատիվ շախմատի աշխարհի առաջնությունում դարձել է չեմպիոն՝ ստանալով «Աշխարհի ամենախելացի ընկերություն» տիտղոսը։

Տասներկու ֆինալիստների մեջ Chessify-ը նաև մրցում էր ChessMood-ի հետ, որը նույնպես հայկական ընկերություն է՝ դարձնելով ամբողջ մրցակցությունը ոչ թե հաղթանակի պայքար, այլ Հայաստանը շախմատում առաջատար երկիր դիրքավորելու ընկերական համագործակցություն։

Հատկանշական է, որ նույն օրը համընկել էր հայ անվանի շախմատի գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանի 95-րդ տարելիցի հետ:

FIDE-ի հետ հարցազրույցում, Chessify-ի հիմնադիր-տնօրեն Գոռ Վարդանյանը (ԱՏՁՄ խորհրդի անդամ), պատմել է ընկերության ստեղծման ու մարտահրավերների մասին՝ միաժամանակ նշելով, որ աշխարհի 100 լավագույն գրոսմայստերներերի 50%-ը Chessify-ի հարթակից են օգտվում։

Chessify-ը շախմատային հարթակ է, որը հեղաշրջում է շախմատասեր հանրության փորձը՝ շախմատային ծրագրերում կիրառելով արհեստական բանականության նորագույն տեխնոլոգիաներ։ Ստարտափը մատուցում է ծառայություններ նախատեսված ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ սիրողական մակարդակի շախմատիստների համար։

Ցուցադրել ավելի
Back to top button