Զարթուցիչ

Ծանոթություն Dreamart դերասանական խմբակի հետ. Զարթուցիչ

1930 թվականի հուլիսի 4–ին է ծնվել նշանավոր հայ դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կինոյի և թատրոնի մեծ կատակերգու Մհեր Մկրտչյանը, որին ճանաչում ենք նաև Ֆրունզիկ Մկրտչյան անունով։

Անոռանալի են բոլոր այն ֆիլմերը, որտեղ կա մեծ դերասանը, անմոռանալի են նրա կերտած դերերը, նրա հումորը, տաղանդը։ Եվ չնայած Մհեր Մկրտչյանը, ինչպես արդեն ասացինք, մեծ կատակերգու դերասան էր, բայց նրա մասին խոսելիս հաճախ են ասում՝ ուրախ ու տխուր մարդը։

Հայ ամենասիրված դերասաններից մեկն էր Մհեր Մկրտչյանը, և ինքն էլ գիտեր այդ մասին․ «Գիտեմ, որ մարդիկ  ինձ  սիրում  են: Բայց  դա  նրանից  է,որ  ես  էլ իրենց  եմ շատ սիրում, բոլորին մեկ առ մեկ»,–ասում էր նա:

Եվ, ինչպես բոլոր մեծերը, որոնք անմահ են իրենց ստեղծած գործերով, Մհեր Մկրտչյանն էլ անմահ է․ նրա անունը հավերժորեն ձուլված է հայ մշակույթի պատմությանը։

Օրացույցի այսօրվա նշումներից առանձնացրել ենք նաև այս մեկը․ 1865 թվականի հուլիսի 4-ին է լույս տեսել աշխարհի ամենահայտնի հեքիաթներից մեկը՝ Լուիս Քերոլի «Ալիսի արկածները Հրաշքների երկրում» հեքիաթ-վիպակը։

159 տարի առաջ լույս տեսած այս ստեղծագործությունն այսօր էլ մեր սեղանին է, էկրաններին է, բեմում։ Դե, իսկ եթե դեռ չեք կարդացել այն, ուրեմն այս ամառը հենց ա՛յն ամառն է, երբ կարող եք հայտնվել հրաշքների աշխարհում՝ Ալիսի հետ։

Իսկ հիմա ձեզ հրավիրում ենք Զարթուցիչի հյուրասրահ ծանոթանալու մեր նոր ընկերների հետ։ Մեր հյուրերն են Dreamart դերասանական խմբակի ղեկավար Օֆելյա Հարությունյանը և խմբակի սաներ Անահիտը, Լեոնան, Նարեն և Սեմյոնը:

Ցուցադրել ավելի
Back to top button