Ռադիոլաբ

Արմաթ տեխնոճամբարն արդեն 10 տարի պատանիների կողմից սպասված ամառային իրադարձություն է

Հուլիսի 19-28-ը Դիլիջանում գտնվող Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի տարածքում կանցկացվի Արմաթ տեխնոճամբարը, որին մասնակցում են 11-14 տարեկան պատանիներ Երևանից ու Հայաստանի մարզերից:

Տեխնոճամբարի կազմակերպիչները խոստանում են ռոբոտաշինության և ինտելեկտուալ մրցույթներով, արշավներով, ինչպես նաև ժամանցային ծրագրերով հագեցած 9 օր։ Ճամբարի մասին մանրամասներ կիմանանք զրուցելով մեր հյուրերի հետ:

Ռադիոլաբում են Արմաթ կրթական ծրագրի համակարգող Մայա Շահումյանը և Երևանի հ․143 դպրոցի աշակերտուհի, Արմաթ ճարտարագիտական աշխատանոցի սան Թամարա Բալոյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button