Լուրեր

Էքսկուրսիա Քյոլնի Շոկոլադի թանգարանում

Առաջարկում ենք ծանոթանալ աշխարհի ամենահայտնի Շոկոլադի թանգարանի հետ, որը գտնվում է Գերմանիայի Քյոլն քաղաքում։

Աշխարհի տարբեր երկրներ կարող են հպարտանալ շոկոլադի իերնց թանգարաններով, բայց Քյոլնի թանգարանը մյուսներից տարբերվում է իր չափերով և այցելուների քանակով։ Թանգարանը գտնվում է շոկոլադի ֆաբրիկայի շենքում, որտեղ շոկոլադ են արտադրում 19-րդ դարի կեսից սկսած։ Ցուցադրությունը զբաղեցնում է 2000 քառակուսի մետր մակերես։

Առաջին հարկում կակաոյի ծառերի ջերմոցն է, որտեղ մտնող այցելուն ասես միանգամից Կենտրոնական ու Հարավային Ամերիկաներում է հայտնվում։ Ջերմոցին կից արտադրամասում կարելի է ականատես լինել հավաքված պտուղներից շոկոլադ ստանալու ողջ ընթացքին։

Մեկ հարկ բարձրում ցուցահանդեսն է, որտեղ ներկայացված է շոկոլադի պատմությունը։ Այստեղ կարելի է տեսնել շոկոլադ ստանալու առաջին սարքավորումները, ծանոթանալ շոկոլադի հին և անգամ հնագույն բաղադրատոմսերի։

Երրորդ հարկում շոկոլադային ինդուստրիայի ամենամեծ ու հայտնի ձեռքբերումներն են ներկայացված, իսկ էքսկուրսիայի եզրափակիչ փուլն ամենահամեղն է․ այցելուները խրթխրթան վաֆլիները թաթախում են տաք շոկոլադի շատրվանի ցայտերի մեջ և հաճույքով վայելում համեղությունը։

Ցուցադրել ավելի
Back to top button