Միացեք մեր այսօրվա զրույցին՝ ամփոփելու ենք 10-րդ Արմաթ տեխնոճամբարը։
Հուլիսի 19-28 Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանում անցկացվեց Արմաթ ամառային տեխնոլոգիական ճամբարը՝ նախատեսված 10-14 տարեկան պատանիների համար։ Հայաստանի տարբեր մարզերից 100-ից ավել երեխաներ միավորվեցին կրթության, ժամանցի, սպորտի, մշակույթի և հայրենաճանաչողական արշավների շուրջ։
Ռադիոլաբի այս թողարկման հյուրերը ամփոփել են ճամբարային 9 օրերը, կիսվել տպավորություններով ու անդրադարձել են տեխնոճամբարի շրջանակում կազմակերպված մրցանակաբաշխությանը։
Ռադիոլաբում են Արմաթ կրթական ծրագրի համակարգող Մայա Շահումյանը, տեխնոճամբարի խմբավար-ջոկատավար Մարիա Արշակյանը և ճամբարական Նարե Զավրադյանը։