Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ Փարիզ-2024-ի արծաթե մեդալակիր:
Փարիզի «Bercy Arena»-ում կայացած եզրափակիչներում մարմնամարզիկները մրցեցին հենացատկի մեդալների համար։ Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Դավթյանը այդ վարժության եզրափակիչում հավաքեց 14.966միավոր և նվաճեց արծաթե մեդալ:
Օլիմպիական խաղերի չեմպիոնը ֆիլիպինցի Յուլո Կարլոսն է:
Ավելի վաղ օղակների եզրափակիչում Հայաստանի ընտրանու անդամ Վահագն Դավթյանը գրավել էր 6-րդ հորիզոնականը: