Տնային աշխատանք

Քուն և երազներ. Տնային աշխատանք

Ի՞նչ է քունը, ինչու՞ ենք քնում, և ի՞նչ են երազները, որոնք քնի ընթացքում մեզ այցելում են։ Այս հարցերին է անդրադարձել «Հերացի» ավագ դպրոցի կենսաբանության ուսուցչուհի, կենսաբանական գիտությունների թեկնածու Ռուբինա Հարությունյանն այս զրույցի ընթացքում։

Ռ․ Հարությունյան — Քունը օրգանիզմի կենսաբանական պահանջն է։ Քնի ընթացքում նյարդային բջիջները հանգստանում են, ազատվում են օրվա ընթացքում կուտակված շատ թունավոր նյութերից։ Քունը նաև օրգանիզմի, հատկապես նյարդային բջիջների, պաշտպանական ռեակցիան է։ Հիշենք, որ, օրինակ, երբ շատ բարդ ինֆորմացիա ենք լսում կամ կարևոր ինչ-որ երևույթ փորձում ենք վերլուծել, կարծես մեր քունը տանում է։ Այդպես նյարդային բջիջները փորձում են պաշտպանվել գերլարվածությունից և ինֆորմացիայի գերհագեցվածությունից, որպեսզի ավելի խաղաղ իրավիճակում կարողանան վերլուծել այն ամբողջ պաշարը, որն ստացել են։

Քնի ժամանակ ամբողջական ուղեղը չի անջատվում․ ուղեղը կարողանում է հանգստանալ՝ հերթագայելով իր առանձին մասերի հանգստի և ակտիվության շրջանները։ Հետաքրքիր է, որ հին դարերում պատիժներից մեկն էր համարվում այն, երբ դատապարտյալին թույլ չէին տալիս քնել կամ արթնացնում էին քնի ամենաքաղցր պահին։ Երկար առանց քնի մնալ դժվար է կամ գրեթե անհնար է։ Կենդանիների վրա փորձերի ընթացքում բացահայտվել է, որ քնից երկարատև հրաժարումը առաջացնում է կյանքի որակի չափազանց իջեցում, կարող է առաջացնել ներքին հիվանդություններ և այնպիսի իրավիճակներ, որոնք անհամատեղելի են կյանքի հետ, այսինքն՝ կարող է բերել մահվան։

Շարունակությունը՝ զրույցի մեջ:

Ցուցադրել ավելի
Back to top button