Փոքրիկ բացահայտում ամեն օր

«Որ շատ գազար ուտենք, կբոյովանա՞նք»

Պատրաստվեք այսօրվա բացահայտմանը, քանի որ այն շատ հետաքրքիր ու նույնիսկ` ես կասեի հեքիաթային է լինելու:

Երբևէ մտածե՞լ եք, թե ինչու են մեր ծնողներն այդքան հաճախ պատմում գազարի օգտակարության մասին, հատկապես, երբ խոսքը վերաբերում է բարձրահասակ լինելուն:

«Գազար կեր, որ բոյովանաս» — արտահայտությունը հնչում է այնպես, ասես ինչ-որ հեքիաթի կախարդական խոսք լինի: Իրականում ի՞նչ կա թաքնված այս խորհրդում և որքանո՞վ է այն համապատասխանում իրականությանը՝ միասին կպարզենք այս թողարկմանը:

Սկսենք նրանից, որ գազարն իսկապես հրաշալի բանջարեղեն է՝ և՛ համեղ է, և՛ շատ օգտակար։ Այս բանջարեղենի հետ կապված բազմաթիվ առասպելներ և զվարճալի պատմություններ կան: Օրինակ, շատերը կարծում են, որ գազարի շնորհիվ հնարավոր է անգամ մթության մեջ տեսնել ….բա՜, նման գերբնական հատկություն ունի այն։

Գազարի մասին ամենատարածված միֆերից մեկն էլ այն է, որ այն օգնում է մեզ բարձր հասակ ունենալ:

Եկեք պարզենք, արդյո՞ք գազարը կախարդական էլիքսի՞ր է, որը մեզ դարձնում է սուպերբարձրահասակ: Իսկ գուցե գաղտնիքն այն է որ գազարը պարունակում է բազմաթիվ վիտամիններ ու  օգտակար նյութե՞ր, որոնք նպաստում են օրգանիզմի ընդհանուր զարգացմանը․․․ Ենթադրում եմ․․․բայց որպեսզի պատասխանն ավելի հստակ և համոզիչ լինի, լսենք մեր այսօրվա հյուրին:

«Ինչո՞ւ են ասում, որ եթե շատ գազար ուտենք, կբոյովանանք»… Հարցին պատասխանում է մանկաբույժ Էլիզա Առաքելյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button