Օգոստոսի 8-ին իրենց տոնն են նշում այն մարդիկ, ովքեր սիրւմ են լեռներ ու բարձունքներ հաղթահարելը․ Լեռնագնացության միջազգային օրն է այսօր, որը երբեմն անվանում են նաև Լեռնագնացի օր։
Լեռներ բարձրանալն ու բարձունքներ հաղթահարելը մարդկությանն անհիշելի ժամանակներից հայտնի զբաղմունք է, բայց այս օրը՝ օգոստոսի 8-ը, որպես Լեռնագնացության օր է ընդունվել ի պատիվ այն բանի, որ 1786թ․ հենց օգոստոսի 8-ին է նվաճվել Ալպերի ամենաբարձր գագաթը՝ Մոնբլանը։ 4810 մետր բարձրությունը հաղթահարողներն էլ շվեյցարացի Միշել-Գաբրիել Պակարդը և Ժակ Բալման էին։
Իհարկե, դրանից թե՛ առաջ ու թե՛ հետո մարդիկ շատ բարձունքներ են հաղթահարել ու հաղթահարում են այսօր, բայց հենց այս նվաճումն է դարձել խորհրդանշական։