Գյումրու «Միտ» կրթական կենտրոնում հուլիսի 5-ից 11-ը տեղի ունեցավ առաջին «Օդագնացները» տեխնոլոգիական ճամբարը: Նպատակը Հայաստանի համայնքներում թռչող սարքեր պատրաստող և կառավարող թիմեր ձևավորելն էր: 7 օրյա ճամբարին մասնակցել են 13-15 տարեկան 40 պատանիներ՝ Հայաստանի 10 բնակավայրերից:
Օդագնացների մասին ավելի մանրամասն կպատմեն մեր այսօրվա հյուրերը: Ռադիոլաբում են «Միտ» կրթական կենտրոնի ներկայացուցիչ Մանե Վարդանյանը և ճամբարի մասնակիցներ Արամե Գասպարյանն ու Նարե Մխիթարյանը: