Այսօր օգոստոսի 15-ն է․ ճիշտ է, դեռ երկու շաբաթ կա մինչև արձակուրդի ավարտը, բայց այս ամառն ամփոփելու, ամառային տպավորություններն ի մի բերելու ժամանակն արդեն եկել է։ Ինչպե՞ս անցավ արձակուրդը, ի՞նչ սիրուն տպավորություններ նվիրեց ա՛յս անգամ, ի՞նչ սովորեցրեց․․․
Մեր այսօրվա հյուրերն էլ՝ Մատենադարանի «Ծաղկելու արվեստ» ստուդիայի ղեկավար Լիլիթ Վարդումյանն ու նրա սաներից Անահիտը, Միլանան և Սուսաննան, եկել են պատմելու իրենց ամառվա և այդ ամառվա հատկապես մե՛կ օրվա մասին, որն իրենց հասցրել է Գյումրի․․․
Եվ այսպես՝ մեկ օր Գյումրիում, որը մեր հյուրերը չեն մոռանա երբեք․․․