Փոսթ Մըլոնը՝ Austin Richard Post-ը, ծնվել է1995 թվականին, հուլիսի 4-ին, Ամերիկայի անկախության օրը, բացի երգ գրելուց ու երգելուց նաև պրոդյուսերությամբ է զբաղվում։ Նա հայտնի է դարձել հատկապես տարբեր երաժշտական ժանրերի տիրապետելու իր հմտությամբ՝ hip hop, pop, R&B, ու նաև՝ trap։ Վերջինս՝ թրափը ձևավորվել է 1999-ին, Ամերիկայի հարավային նահանգներում, որպես հիփ հոփի էսպես ասած՝ պարզունակ ու նաև՝ քիչ գործիքներով կատարվող տարատեսակ։
Երաժշտական կարիերան սկսել է՝ 2011-ին։ 2017-ին արժանացել է Գրեմմիի։ 2018-ին Փոսթ Մըլոնի թվով երրորդ սինգլը՝ Sunflower – Արևածաղիկ վերնագրված երգը դարձավ առավել քան հայտնի, որովհետև հնչեց Spider-Man Into the Spider Verse անիմացիոն ֆիլմում ու համարվեց կրկնակի պլատինե։
Յութուբում այն ունի շուրջ երկուսուկես միլիարդ դիտում։ Որերորդ անգամ պիտի ասեմ, որ երաժշտական ստեղծագործության արժեքը թվերով չի որոշվում, բայց վիճակագրության դեմ էլ չես գնա, որքան էլ դա ինչ որ իմաստով գուցե անգամ «սարքովի» լինի։ Կարևորը Փոսթ Մըլոնի վճիտ, մաքուր, ինչ որ իմաստով գրեթե պատանեկան ձայնը ոչ մեկի ձայնի հետ չես շփոթի։ Եվ ով ինչ ուզում է ասի՝ նա իսկապես շատ լավ է երգում։
Քրիստ Մանարյան