Մայրիկի դպրոց

Քույրերն ու եղբայրները վիճելու իրավունք․․․ունե՛ն. մաս 2-րդ

Հոգեբան Արմինե Վարդանյանի հետ շարունակում ենք քննարկել ընտանիքում երեխաների՝ իրար հետ տարաձայնությունների, վեճերի, կռիվների և, անգամ, թշնամանքի թեման։

Հարց — Արմինե՛, մեր նախնական զրույցի ժամանակ այսպիսի մի դիտարկում արեցիք, որ մարզերում ապրող ընտանիքներում այս խնդիրն այնքան շատ չի արտահայտվում, որքան, օրինակ, մայրաքաղաքում։ Դա կապ ունի՞ այն հանգամանքի հետ, որ մարզերն ընդհանուր առմամբ ավելի ավանդապահ են, քան մայրաքաղաքը։

Ա․ Վարդանյան – Դա իմ փոքրիկ դիտարկումն է՝ մարզերում արված աշխատանքի արդյունքում։ Այո՛, եթե մենք խոսում ենք հայկական ավանդական ընտանիքի մասին, որտեղ յուրաքանչյուրը հստակ ունի իր դերը, գիտի իր սահմանները, այստեղ կոնֆլիկտային հարցերը, բնականաբար, ավելի քիչ են ծագում։ Ավանդույթի ուժով են լուծվում։ Եվ ցանկացած դեպքում, երբ դա խախտվում է, դրան կա որոշակի արձագանք, որ դա էնքան էլ ընդունելի չէ և էնքան էլ ճիշտ չէ։ Եվ նաև, նույն ավանդույթով, խնդիրների լուծման ձևերն էլ են որոշված՝ ընտանիքի անդամներն ինչպե՞ս կարող են իրար հետ փոխհարաբերություններն ավելի ճիշտ լուծել։ Գուցե, եթե զուտ հոգեբանության տեսակետից նայենք, կարող է թվալ, որ ինչ–որ պարտադրանք կա, և լիարժեք արտահայտվելու հնարավորություններն են սահմանափակված, բայց մյուս կողմից՝ կարող ենք հիշել նույն ծնողավարության կարևորագույն կանոններից մեկը․ ինչքան հստակ են սահմանները, այնքան երեխայի համար կողմնորոշվելը տարբեր իրավիճակներում շատ ավելի հեշտ է։ 

Եվ, այո՛, կարող է երեխաները փոքր տարքիում արժեհամակարգային տեսակետից շատ բաներ չհասկանան, ուղղակի չկարողանան դա վերլուծել ու մարսել, բայց ուղղակի իմացությունը, որ այսպես կարելի է և այսպես չի կարելի վարվել քրոջ կամ եղբոր հետ, սա իրենց համար շատ հեշտ և արագ մարսելի և կողմնորոշիչ ինչ–որ ուղեցույցի նման մի բան է լինում:

Շարունակությունը՝ զրույցում:

Ցուցադրել ավելի
Back to top button