Օգոստոսի 10-ից 11-ին Ջերմուկ քաղաքում անցկացվեց Աստրոֆեստ տիեզերական փառատոնը: Նպատակը՝ գիտության հանրայնացումն էր: Փառատոնի ընթացքում տեղի ունեցան հրավիրված դասախոսների կողմից գիտական դասախոսություններ, գիտական փորձեր, հետաքրքիր մաստեր-կլասներ, և այս ամենը իհարկե համեմված սիրված խմբերի կողմից երաժշտական կատարումներով: Փառատոնի գլխավոր գայթակղությունը թերևս աստղադիտումներն էին. մասնակիցները վայելեցին Պերսեիդների ասուպային հոսքի տեսարանը:
Փառատոնի մասին մանրամասներ կներկայացնի մեր այսօրվա հյուրը: Ռադիոլաբում է Space42 նախաձեռնության համահիմնադիր, տնօրեն Վաչիկ Խաչատրյանը: