Լուրեր

Բացօթյա խոշոր մշակութային ծրագրեր մայրաքաղաքում

Օգոստոսի 31-ին և սեպտեմբերի 1-ին Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել է բացօթյա համերգային ծրագրեր, որի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Ազատության հրապարակում կներկայացնի «Սիմֆոնիկ Մանսուրյան» և «Սիմֆոնիկ Ցիմմեր» խորագրերով համերգաշարը: 

Սեպտեմբերի 17-24-ը Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ կիրականացվի հերթական խոշոր նախագիծը: Կրկին բացօթյա ձևաչափով Թումանյանի անվան այգում կկայանա «Երևան կլասիկ ֆեստ» խորագրով սիմֆոնիկ նվագախմբերի երևանյան միջազգային առաջին փառատոնը, որին մասնակցության հայտ են ներկայացրել աշխարհի լավագույն և ճանաչված նվագախմբերը:

Հայաստանյան երաժշտախմբերի հետ նույն հարթակում հանդես կգան Միլանի Լա Սկալա թատրոնի «Ակադեմիա» նվագախումբը, Սանկտ Պետերբուրգի հռչակավոր ակադեմիական ֆիլհարմոնիկ նվագախումբը, ելույթ կունենան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախումբը և երգչախումբը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Երևանի քաղաքապետարանի «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը:

Ցուցադրել ավելի
Back to top button