Մեկնարկ

Ամառային հանգիստ մաթեմատիկայի հետ. Մեկնարկ

Ամառն ավարտվում է, և շատ դպրոցականներ սեպտեմբերի 1-ին դպրոց կգնան՝ իրենց հետ տանելով ամառային տարբեր դպրոցների, ճամբարների մասին հիշողությունը։

92 հայ դպրոցական էլ կհիշի «Ճառագայթ» մաթեմատիկական ճամբարին իր մասնակցությունը։

Արդեն 4 տարի է, ինչ ամառվա մի հատվածում, «Քառակուսի» հիմնադրամի նախաձեռնությամբ գործող մաթեմատիկական այս ճամբարը 5–8–րդ դասարանցի մոտ 90 դպրոցականի համախմբում է մեկ հարկի տակ՝ միասին թե՛ հանգստանալու և թե՛ մաթեմատիկական բացահայտումներ անելու։

«Մեկնարկ» ծրագրի հյուրերը՝ ֆիզմաթ գիտությունների դոկտոր, «Քառակուսի» կրթական հիմնադրամի տնօրեն Սմբատ Գոգյանը և «Ճառագայթ» մաթեմատիկական ամառային ճամբարի խմբակավար, 12-րդ դասարանի աշակերտ Դավիթ Չթչյանը, պատմում են այն մասին, թե ինչպես է հաջողվում համատեղել հանգիստն ամենօրյա 7-8 ժամանոց մաթեմատիկական պարապմունքների հետ և ոչ միայն չձանձրացնել, այլև մաթեմատիկայով «վարակել» երեխաներին․․․

Ցուցադրել ավելի
Back to top button