ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը օգոստոսի 23-ից օգոստոսի 27 -ը կանցկացնի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 11-րդ միջազգային փառատոնը:
Փառատոնի հանդիսավոր մեկնարկը տրվեց օգոստոսի 21-ին Վանաձորում։ Տեղի ունեցան վարպետության դասեր, ֆիլմերի դիտում-քննարկումներ։
«Ինչպես յուրաքանչյուր տարի այս տարի ևս մտածել և իրականացրել ենք այնպիսի ծրագրեր որոնք կակտիվացնեն մարզային մշակութային կյանքը։ Ծրագրերը հասնաելի կլինի նաեւ երևանյան բնակչությանը»,- նշում է փառատոնի գեղարվեստական ղեկավար Աննա Կարապետյանը։
Լինելով ներառական փառատոն՝ ֆրեսկոն այս տարի հյուրընկալել է «Հաշմանդամների Համառուսաստանյան և միացյալ կազմակերպությունների միություն «ABIART» հասարակական ասոցիացիայի նախագահ Նատալյա Կրելին, ում հետ հետաքրքրված մասնագերետները հնարավարություն կունենան մասնակցելու վարպետության դասերի, դիտել ֆիլմեր և ունենալ քննարկումներ։ Նատալյա Կրելը փառատոնի միակ հյուրը չէ, միջոցառման ընթացքում Հայաստան կժամանեն նաեւ Իտալիայի Տեռնիի կինոփառատոնի գլխավոր տնօրեն Առնալդո Կազալին և գլխավոր պատասխանատու Բեատա Գոլենսկան։
Խոսելով 2024 թվականի փառատոնային ծրագրի մասին Աննա Կարապետյանը ընդգծեց, որ ծրագրերը օգոստոսի 21-ից ՝ 25-ը կիրկանացվեն Վանաձորում։ Մեծ անակնկալ է սպասվում Վանաձորի երաժշտասեր հանրությանը օգոստոսի 23-ին Վանաձորում հանդես կգա «Թմբաթա» ֆոլկ-ռոք խումբը, իսկ ահա օգոստոսի 24-ին՝ «Հորովել» երգի պարի անսամբլը։
Օգոստոսի 26-ին և 27-ին տեղի կունենան փառատոնի երեւանյան օրերը՝ կլինեն ֆիլմերի դիտում քննարկումներ, վարպետության դասեր, որոնք տեղի կունենան Մոսկվային տանը՝ հասցե Արգիշտի7 ։ Փառատոնի շրջանակում իրականացվող բոլոր ծրագրերի մուտքն ազատ է։
Հավելենք, որ փառատոնի նպատակն է հոգևոր և մշակութային երկխոսության միջոցով նպաստել հանրության մեջ սիրո, համերաշխության և մարդասիրական արժեքների տարածմանը:
Ամեն տարի փառատոնը իր շուրջն է համախմբում տարբեր երկրներից կինոգործիչների, երաժիշների, հոգևորականների, հոգեբանների, ուսանողների և այլ արվետի ներկայացուցիչների: