Զարթուցիչ

Թե ինչպես են եկվոր բույսերը ճնշում բնիկ բուսատեսակներին․ Զարթուցիչ

Ինվազիվ բույսերը, անգամ գտնվելով իրենց բնական միջավայրից դուրս, կարող են «նեղացնել» բնիկ բույսերին, ինչպես նաև՝ կարող են վտանգ ներկայացնել մարդու առողջության և կենսաբազմազանության պահպանման համար: 

Ինվազիվ տեսակների ազդեցության գրեթե 80%-ը բացասական է, որը ներառում է նաև առողջությանը սպառնացող այնպիսի գործոններ, ինչպիսիք են՝ մալարիան, Զիկա վիրուսը և, հավանաբար, Արևմտյան Նեղոսի վիրուսը, որի մասին արդեն լսել եք և որը տարածվում է հենց ինվազիվ մոծակների միջոցով։

Այսպիսով, դեռևս հնուց մարդիկ մշտապես ճանապարհորդել են՝ իրենց հետ տեղափոխելով ու տարածելով առևտրային նշանակություն ունեցող ապրանքներ, իսկ երբեմն էլ՝ այլ երկրներին բնորոշ հիվանդություններ։

Ու հենց այդ առևտրային հայտնի ապրանքների շարքում են ինվազիվ բույսերը, որոնք կարող են ոչնչացնել բերքը, վերացնել բնիկ տեսակները, աղտոտել ջրային ուղիները և երբեմն էլ տարածել հիվանդություններ։

Ըստ որոշ միջազգային ուսումնասիրությունների՝ ընդհանուր առմամբ 13168 բուսատեսակներ չեն գտնվում իրենց բնական միջավայրում, այլ՝ այնտեղ են հայտնվել մարդու գործունեության արդյունքում։

Ինվազիվ բույսերի տեսակները վտանգավոր են ոչ միայն մարդու առողջության համար։ Նրանք վնասում են բնական էկոհամակարգերը, նվազեցնում՝ գյուղատնտեսական հողերի արտադրողականությունը, հատապտուղների բերքատվությունը, ինչպես նաև՝ հանգեցնում են հազվագյուտ տեսակների վերացմանը։

Հետևաբար՝ ինվազիվ տեսակների վերահսկումը ողջ աշխարհում համարվում է՝ որպես կենսաբազմազանության պահպանման կարևորագույն մարտահրավերներից մեկը:

Ցուցադրել ավելի
Back to top button