Զարթուցիչ

Փակեք աչքերն ու երազանք պահեք. Զարթուցիչ

Այսօր աշխարհում նշվում է Երազանքի օրը։
Տոնը սկիզբ է առել 1963 թվականի օգոստոսի 28-ին ամերիկացի հասարակական գործիչ Մարտին Լյութեր Քինգի «Ես երազանք ունեմ» հայտնի ճառից հետո։ Իր հայտնի ելույթում Մարտին Լյութեր Քինգն անդրադարձել է մարդկանց հավասար իրավուքներին և ներկայացրել ապագայի իր պատկերացումները։ Հենց այդ ճառից հետո՝ մի խումբ հասարակական գործիչների որոշմամբ, օգոստոսի 28-ն օրացույցում հիշատակվել է որպես երազանքերի օր։

Երևի չկա մեկը, որ երազանք չունենա։ Մեկի համար երազանք է լավ կրթություն ստանալը, մյուսի համար սիրելի երգչի կամ դերասանի հետ հանդիպումը, ոմանց համար նոր հեռախոս կամ ֆոտոխցիկ ունենալը։ Եվ ինչ լավ է, որ այն ինչի մասին երազում ենք իրականանում է։

Ուրեմն եկեք այսօր շատ-շատ երազանքներ պահենք ու հավատանք, որ դրանք վաղ, թե ուշ իրականանալու են․․․

Ցուցադրել ավելի
Back to top button