Զարթուցիչ

2024-ի ամռան ամփոփում. Զարթուցիչ

Իր ամառն ու իրականացված ամառային ծրագրերն է ամփոփել Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը։

Այս ամառ հանրապետության տարբեր մարզերից ու Երևանից 70 խումբ է հյուրընկալվել գրադարանում, որտեղ նրանց համար կազմակերպվել են ճանաչողական էքսկուրսիաներ, երաժշտության ունկնդրում և գրքերի ընթերցանություն։

Հունիս ամսից Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում մեկնարկել է «Գրքերի աշխարհում» խորագրով կրթամշակութային ամառային ճամբարը 6-12 տարեկան երեխաների համար: Երեխաները մասնակցել են տարբեր դասընթացների ու միջոցառումների։

Երեխաները մասնակցել են «Ես և շրջակա միջավայրը» և «Աշխարհի շուրջ» թեմատիկ զրույցներին:

Կազմակերպվել են ռուսերեն և անգլերեն ինտերակտիվ դասընթացներ։ «Արվեստի ժամ» նախագծի շրջանակում երեխաները զբաղվել են նկարչությամբ, երաժշտությամբ, թատրոնով և ձեռագործությամբ։ Հատկապես հետաքրքիր են անցել հեքիաթապատման դասերը, որոնց ընթացքում երեխաները ոչ միայն լսել են հեքիաթներ, այլևստեղծել դրանց պատկերազարդումները։

Նկարչության դասընթացների արդյունքում ստեղծված աշխատանքները ցուցադրվել են գրադարանի ցուցասրահում, քննարկվել են նկարների առանձնահատկություններն ու կիրառված տեխնիկաները։

Գրադարանի ամառային ծրագրերը շատ են, և ամբողջը այստեղ չենք ներկայացնի, ասենք միայն, որ սիրելի գրադարանը մեզ սպասում է տարվա բոլոր եղանակներին, և նոր ուսումնական տարում էլ մենք այստեղ շատ անելիք ունենք։

Իսկ հաղորդման երկրորդ հատվածում կփորձենք ամփոփել այս ամառը:

Ցուցադրել ավելի
Back to top button