Լուրեր

Նոր թատերական ներկայացում՝ ««Կծեգ» Արցախի բարբառների հանրահռչակում» ծրագրի շրջանակում

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Դիզակ ԱՐՏ»մշակութայինՀԿ-ն ««Կծեգ»Արցախի բարբառների հանրահռչակում» ծրագրի շրջանակում նախաձեռնել է «Արա պա ստի պեն կինի՞» թատերական ներկայացումը:

Ներկայացման առաջնախաղը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին՝ ժամը 19:00-ին, Հայաստանի կինոգործիչների միության փոքր դահլիճում (Հենրիկ Մալյանի անվան թատրոն): Ներկայացումներ են նախատեսված նաև Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Շիրակի և Տավուշի մարզերում: 

«Արա պա ստի պեն կինի՞» թատերական ներկայացումը բեմադրվել է՝ ըստ Ալեքսանդր Մանասյանի համանուն ստեղծագործության. մասնակիցները «Դիզակ ԱՐՏ ՄԵԿ» թատերախմբի սաներն են, իսկ բեմադրիչը՝ «Դիզակ ԱՐՏ» կենտրոնի դասատու Սրբուհի Բալայանը:  Բեմական հագուստն ու բեմական ձևավորումն արցախյան մոտիվներով են:

Թատերական ներկայացման միջոցով վերարտադրվում են արցախցու մտածելակերպը, սովորույթները, ասույթները, առած-ասացվածքներն ու խաղերը:

Ծրագրի նպատակը հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության կարևոր դրսևորումներից մեկի՝ Լեռնային Ղարաբաղի բարբառների կենսունակության ապահովումն է:

«Արա պա ստի պեն կինի՞» ստեղծագործության բարբառով ընթերցմանը կարելի է ծանոթանալ հղումով:

Մուտքն անվճար է:

Ցուցադրել ավելի
Back to top button