Այս անգամ էլ հատկապես ձե՛ր ուշադրությունն ենք հրավիրում, առաջին դասարանցիների մայրիկներ։
Երևանի «Ուսում» հանրակրթական դպրոցի տարրական դասարանների ուսուցչուհի Անժելա Մանասյանը նախ մի քանի գործնական խորհրդով կօգնի ձեզ երեխայի ուսումնառությունը կազմակերպելու հարցում, իսկ հետո կխոսենք այն մասին, թե ինչ է նշանակում ուշադիր ծնող լինել։
Ա․ Մանասյան – Ինչ վերաբերում է ծնողի՝ ուշադիր լինելուն, ասեմ, որ շատ լավ է, երբ ծնողն ուշադիր է։ Միանշանա՛կ, երբ կա առողջ համագործակցություն ուսուցչի և ծնողի միջև, սրանից, իհարկե, շահում է երեխան։ Եվ երկու մեծահասակի գերնպատակը պետք է երեխայի շահը լինի։ Բայց․․․
Ծնողը, մեծամասամբ, սուբյեկտիվ է և մտածում է իր երեխայի մասին, իսկ դասվարը պիտի մտածի դասարանի բոլոր երեխաների մասին և ապահովի հավասար հնարավորություններ բոլորի համար։
Երբ ծնողը միջամտում է ուսումնական գործընթացին, պետք է համոզված լինի, որ մյուս երեխաների իրավունքի դաշտ չի ներխուժում։ Ենթադրենք, ծնողն ասում է՝ իմ երեխային միշտ առջևում նստեցրեք․․․
Շարունակությունը՝ զրույցում: