Մեկնարկ

Ուսանողական նախաձեռնություն դպրոցականների համար. Մեկնարկ

2024-ի ամառն արդեն անցյալ է, բայց հենց այս ամառվա ընթացքում կյանքի կոչվեց մի նախաձեռնություն, որի հեղինակները ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողներն էին, և որը մեկ հարթակում համախմբեց ուսանողների և դպրոցականների։ Խոսքն օգոստոսի 19-ին ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողների ջանքերով մեկնարկած ամառային դպրոցի մասին է։ Թե ինչու ծնվեց դպրոցի գաղափարը, ինչ խնդիրներ էին դրել իրենց առջև ուսանողները և ինչ ստացան դպրոցին մասնակցած դպրոցականները մեկ շաբաթվա ընթացքում, կպարզենք այս զրույցից։

«Մեկնարկ» ծրագրի հյուրերը ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի 3–րդ կուրսի ուսանողուհիներ Անուշ Մուրադյանը և Օֆելյա Պետրոսյանը և Երևանի Մ․ Աբեղյանի անվան թիվ 3 ավագ դպրոցի աշակերտուհի Լինա Նավասարդյանն ու Կ․ Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ դպրոցի 12–րդցի Էլմիրա Առուստամյանն են։

Ցուցադրել ավելի
Back to top button