Մեկնարկ

Մասնագիտության ընտրության ճանապարհին. Մեկնարկ

Եթե դեռ չեք որոշել, թե որն է լինելու ձեր ապագա մասնագիտությունը, տղանե՛ր ու աղջիկնե՛ր, և խորհրդի կամ կարծիքի կարիք ունեք, լսեք մեր հյուրի՝ ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Սարգիս Քելյանի հետ զրույցը, հատկապես, եթե սիրում եք «աշխարհագրություն» առարկան, հետաքրքրված եք երկրաբանությամբ և կուզենայիք իմանալ, թե ժամանակակից աշխարհում տարբեր այլ գիտակարգերի կողքին ի՞նչ տեղ ու դեր ունեն այս գիտությունները։

Զրույցի ընթացքում կպարզեք, թե բացի աշխարհագրագետից և երկրաբանից ուրիշ ի՞նչ մասնագետներ կարող են դառնալ ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի շրջանավարտները, և գուցե հենց այս պահին կայացնեք ձեր շատ կարևոր որոշումը։

Ս․ Քելյան — Այս պահի դրությամբ կազմակերպում ենք ընդունելություն 4 մասնագիտությունների գծով՝  աշխարհագրություն, երկրաբանություն, քարտեզագրություն և կադաստրային գործ և սերվիս։

Իրականում թե՛ աշխարհագրությունը և թե՛ երկրաբանությունը համարվում են ավանդական և շատ կարևոր մասնագիտություններ։ Ցավ եմ ապրում, որ այս պահի դրությամբ այս մասնագիտությունները բավականաչափ հետաքրքրություն չեն ներկայացնում, բայց, վստահ եմ, պատկերը փոխվելու է, որովհետև թե՛ աշխարհագրությունը և թե՛ երկրաբանությունը, հաշվի առնելով իրենց հզոր գիտական ներուժը, տնտեսության առաջնահերթություններից են։ Եվ դրանց կարևորվելու առումով այսօր կա մեծ բաց․․․

Ֆակուլտետի առաջարկած մասնագիտություններից ամենամեծ պահանջարկ ունի այս պահին «սերվիս» մասնագիտությունը․․․

Ցուցադրել ավելի
Back to top button