Շատ պստիկաշենցիների պես Մարի Թովմասյանն էլ այս տարի դարձավ առաջին դասարանցի։ Մարին ընդունվել է Ներսես Մեծի անվան թիվ 124 դպրոց։
–Ես չգիտեի, որ այդքան լավ դպրոց եմ գնալու, մեր դասարանում ընկեր Բաբայանը կպցրել էր Աշուն տատիկի նկարը։ Մազերը տերևներից էին, դրանից գլխի ընկա, որ Աշուն տատիկն է,– ասում է Մարին։
Առավոտյան դպրոց գնալու համար շուտ արթնանալը մի քիչ դժվար է, բայց մեկ բաժակ ջուրը հենց խմում է, միանգամից աչքերը բացվում են, հագնում է սիրուն շորիկը, սանրվում է, վերցնում պայուսակն ու գնում դպրոց։
Կողքին նստող տղայի անունը դեռ չգիտի, բայց հենց վաղը կպարզի, հաստա՛տ։
Մարին մեր կարճ զրույցի ընթացքում այնքան շատ բան պատմեց իր մասին, որ ես հիմա կդժվարանամ ամբողջը ձեզ պատմել։ Ավելի լավ է՝ լսեք զրույցը․․․Համ էլ՝ խնդիր ենք լուծելու միասին․․․