Տնային աշխատանք

Արգիշտի Առաջին․ «Խալդ աստծո մեծությամբ․․․»

Հնագետ, ուրարտագետ, պատմական գիտությունների թեկնածու Միքայել Բադալյանը շարունակում է հին աշխարհի կարևորագույն տերություններից մեկի՝ Ուրարտուի մասին իր զրույցը։ Այս անգամ զրույցի հերոսը ուրարտական տերության հզորագույն արքաներից մեկը՝ Արգիշտի Առաջինն է։

Մ․ Բադալյան — Շատերը գիտեն, որ Մենուայի որդին էր Արգիշտին և Արգիշտին անմիջապես ժառանգել է իր հոր գահը։ Սակայն դա այդպես չէ․ Մենուայի ավագ որդին Ինուշպուան էր, և ունենք սեպագիր արձանագրություններ, որտեղ Ինուշպուան հիշատակվում է Իշպուինիի և Մենուայի հետ համատեղ։ Բացի այդ գտնվել են նաև սեպագրով մետաղյա իրեր, որոնք բնորոշ են արքաներին․ հավանաբար ինչ–որ մի կարճ ժամանակ Ինուշպուան ևս գահակալել է Ուրարտուի թագավորությունում։ Թե այնուհետև ի՞նչ եղավ, փաստերը դեռևս լռում են։ Կան տարբեր կարծիքներ, օրինակ, որ նա զոհվել է պատերազմում կամ, որ դարձել է քուրմ, քրմապետ և այլն։ Ասեմ, որ, օրինակ, կարծիք կա, որ Ինուշպուան նույնանում է Մովսես Խորենացու մոտ հիշատակվող Անուշավան Սոսանվերի հետ։ Հիշու՞մ եք, Անուշավան Սոսանվերին նվիրել էին սոսյաց պուրակին, որտեղ տերևների սոսափյունով գուշակություններ էին անում։ Ինչևէ։

Գահին է բազմում Ուրարտուի տերության հզորագույն դեմքերից մեկը՝ Արգիշտի Առաջինը։ Տարբեր կարծիքներ կան Արգիշտիի անվան ստուգաբանության մասին։ Ըստ երևույթին այն կապ ունի փայլելու, արևի, սպիտակ գույնի հետ։

Արգիշտիի ֆենոմեններից մեկն այն է, որ նա իր մասին թողել է մի չքնաղ, հրաշագեղ հուշարձան, այն է՝ Խորխոռյան տարեգրությունը Վանի ժայռին։

Ի՞նչ է տարեգրությունը․ երբ ինչ–որ անձ, սովորաբար արքաները, տարի առ տարի պատմում են իրենց գործունեության մասին։ Տարեգրությունը կոչվում է «Խորխոռյան» Խորխոռ ժայռի անունով, որի վրա փորագրված էր։ Ի դեպ, Էրեբունու հիմնադրման մասին մենք առաջինը գիտենք Խորխոռյան տարեգրությունից․․․

Շարունակությունը՝ զրույցի մեջ:

Ցուցադրել ավելի
Back to top button