Լուրեր

Չարենցի տուն-թանգարանում բացվեց «Գիրք ճանապարհի-90» ժամանակավոր ցուցադրությունը

«Եվրոպական ժառանգության օրեր» միջոցառումների շրջանակում՝ «Ճանապարհներ, ցանցեր, կապեր» խորագրի ներքո, Եղիշե Չարենցի տուն-թանգարանում տեղի ունեցավ «Գիրք ճանապարհի-90» ժամանակավոր ցուցադրության և նոր ցուցասրահի բացման արարողությունը։ Ցուցադրությունը կգործի մինչև նոյեմբերի 1-ը։

1933 թվականին Հայպետհրատում տպագրվում է Եղիշե Չարենցի բանաստեղծությունների և պոեմների վերջին ժողովածուն՝ «Գիրք ճանապարհի»-ն՝ Հակոբ Կոջոյանի նկարազարդումներով: Այն մասնակի փոփոխություններով վերահրատարակվում է 1934 թվականին: «Գիրք ճանապարհի»-ն Չարենց մտածողի և քաղաքացու հայացքների հանրագումարն է` իր ժողովրդի «ընթացքի, մաքառումի, ճանապարհի» գիրքը։

Ժամանակավոր ցուցադրությունը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Եղիշե Չարենցի տուն-թանգարանի, Հայաստանի ազգային պատկերասրահի և Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի համատեղ գործակցությամբ:

Նոր ցուցասրահը բարեկարգվել է Եվրոպական միության աջակցությամբ «ԿԱՏԱՊՈՒԼՏ ստեղծարար աքսելերացիոն» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է ՀԲԸՄ հիմնադրամի (Հայաստան) և «Քրիեյթիվ Արմենիա» մշակութային հիմնադրամի հետ համատեղ:

Ցուցադրել ավելի
Back to top button