Մայրիկի դպրոց

Ճանաչենք բուլինգը. Մայրիկի դպրոց

Հոգեբան Տաթևիկ Աբրահամյանի հետ քննարկում ենք մի թեմա, որն արդիական է միշտ․ դպրոցներում ուժի, հարկադրանքի, վիրավորական ծաղրի կամ սպառնալիքի կիրառումը գերիշխանության հասնելու կամ ահաբեկելու նպատակով։ Այլ կերպ ասած՝ դպրոցական բուլինգի թեմային ենք անդրադառնում։

Հաճախ ենք լսում՝ մեր դպրոցներում բուլինգ չկա։ Բայց եթե երեխան սկսել է խուսափել դպրոցից ու դասընկերներից, ներամփոփ է դարձել, ուզում է դպրոցը փոխել,  չի՞ նշանակում արդյոք, որ խնդիր կա․․․

Տ․ Աբրահամյան – Բուլինգը հասարակության մեջ առկա համընդհանուր երեևույթ է, բայց դրա երևի ամենամեծ տոկոսայնությունն ու հանդիպման հաճախականությունը տեսնում ենք դպրոցներում, և խտացված ավելի շատ հանդիպում է դեռահասության տարիքում։ Բուլինգը, առհասարակ, ունի երեք հիմնական դրսևորում՝ հոգեբանական բուլինգ, ֆիզիկական բուլինգ և կիբեռբուլինգ։ Ենթատարբերակներ էլ կարող են լինել, բայց հիմնականում դրանք ներառված են լինում այս երեք մեծ խմբի մեջ։ Եվ դպրոցում երեքն էլ հանդիպում են։

 Հաշվի առնելով ժամանակակից փոփոխություններն աշխարհում՝ կիբեռբուլինգը երևի ամենատարածվածներից է վերջին շրջանում և ամենադժվար վերահսկելին։ Իմ փորձից բերեմ․ երեխաներն իրենց զրուցրաններում՝ չաթերում, ունեն տարբեր խմբեր, տարբեր քննարկումներ, և եթե միայն տեսնե՜ք, թե ինչպես են իրենք այնտեղ իրար հետ խոսում։ Օրինակ, այսպիսի մի դեպք․ խումբը որոշել է մի երեխայի հանել զրուցարանից, որովհետև․․․ինքը լավը չի, մենք չենք սիրում իրեն, չենք ուզում մեր չաթում ինքը լինի, այնուհետև որոշել էին, որ սոցիալական հարթակներում պետք է ծաղրեն, ծաղրանկարներ էին սկսել տարածել և վերջում էլ ասում են՝ դե՛, մենք հումոր էինք անում։

Ինչպե՞ս ծնողները ճանաչեն, ինչպե՞ս հասկանան, որ երեխան բուլինգի է ենթարկվում։ Ամենացայտունը երեխայի դպրոց գնալուց հրաժարվելն է։ Հաճախ ծնողները մոտենում են դրան որպես հարցի, որ դե՛, լա՜վ, երեխա է, չի ուզում դպրոց գնալ, մի բան կանենք, կկարգավորենք, բայց․․․

Շարունակությունը՝ զրույցում։

Ցուցադրել ավելի
Back to top button