Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում սեպտեմբերի 20-22-ը կայացավ Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի բաց առաջնությունը։
Մրցմանը մասնակցել են Երևանի հրաձգության մանկապատանեկան և Գյումրու հրաձգության մարզադպրոցների սաներն ու Վանաձորի թիմը։
Մրցմանը վազող թիրախ մրցաձևի մարզուհի Գոհար Հարությունյանը սահմանել է ՀՀ ռեկորդ՝ խառը վազք մրցաձևում խոցելով 389 միավոր։
Առաջնության արդյունքները ներկայացնում ենք ստորև.
Օդամղիչ հրացան, 10 մ, 60 կրակոց, տղաներ
1-ին տեղ՝ Դավիթ Խաչատրյան
2-րդ ՝ Միհրան Գաբրիելյան
3-րդ՝ Հրաչ Բաբայան,
Օդամղիչ հրացան, 10 մ, 60 կրակոց, աղջիկներ
1-ին տեղ՝ Մարիամ Միքայելյան
2-րդ՝ Սեդա Գաբրիելյան
3-րդ՝ Լիլիա Մարտիրոսյան,
Օդամղիչ ատրճանակ, 10 մ, 60 կրակոց, տղաներ
1-ին տեղ՝ Բենիկ Խլղաթյան
2-րդ՝ Նորայր Առաքելյան
3-րդ՝ Գևորգ Մելքոնյան,
Օդամղիչ ատրճանակ, 10 մ, 60 կրակոց, աղջիկներ
1-ին տեղ՝ Լիլիթ Մկրտչյան
2-րդ՝ Քնքուշ Գասպարյան
3-րդ՝ Էդիտա Մանուչարյան,
Վազող թիրախ, 10 մ, նորմալ վազք, 30+30 կրակոց, տղաներ
1-ին տեղ՝ Հովհաննես Մարգարյան
2-րդ՝ Գոռ Խաչատրյան
3-րդ՝ Հայկ Մինասյան։