Ֆինանսական կրթության մեջ կան այնպիսի գործիքներ, որոնք ուղղված են դրամական հոսքերը ճիշտ կառավարելուն, անձնական եկամուտը բարելավելուն և սնանկության դեպքում է՛լ ավելի գրագետ քայլեր իրականացնելուն:
Ֆինանսական գրագիտության հերթական հաղորդումը սնանկության, ֆինանսական մի քանի հիմնական գործիքների և ֆինանսական կրթության վերաբերյալ գիտելիքները բարելավելու մասին է: Ռադիո Արևիկի տաղավարում է Եվրո-Ասիական ֆոնդային բորսաների միության գլխավոր քարտուղարի տեղակալ Արմենուհի Հովակիմյանը։