Երկրագնդի ջրոլորտի կարևոր բաղկացուցիչ մասերից են գետերը, և հենց դրանց մասին է ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դոցենտ Վահագն Գրիգորյանի այս զրույցը։
Ի՞նչ է գետը, որտեղի՞ց են սկիզբ առնում գետերը, ու՞ր են գնում և իրենց հազարամյակներ տևող վազքի մեջ ի՞նչ աշխատանք են կատարում։
Չգիտեի՞ք, որ գետերն աշխատում են։ Իհարկե՛, աշխատում են, նաև՝ հոգնում, ճիշտ այնպես, ինչպես մարդն է հոգնում, նաև՝ ծերանում․․․