Մայրիկի դպրոց

Թվային տեխնոլոգիաների ժամանակը․ Մայրիկի դպրոց

Մայրիկի դպրոցում մեր հյուրն այսօր հոգեբան Սեդա Սեյրանյանն է, քննարկման թեման՝ «Թվային տեխնոլոգիաների ժամանակը․ երեխան և համացանցը»։

Ս․ Սեյրանյան — Այսօր նորագույն տեխնոլոգիաները գրավել են մեր երեխաների և մեր աշխարհը։ Դրանք տալիս են մեզ ավելի շատ առավելություններ և հնարավորություններ՝ ավելի արագ, արդյունավետ կազմակերպելու, լուծելու շատ հարցեր, բայց դրանով հանդերձ՝ մեր երեխաների անձի զարգացման առումով և ծնողության ինստիտուտի համար, առհասարակ, դեռ հստակ չեն այն հետևանքները, որոնք թվային տեխնոլոգիաների պատճառով կունենանք մոտ ապագայում և որոնց մի մասն արդեն իսկ տեսնում ենք։ Եվ, եթե հաշվի առնենք այնպիսի երևույթներ, ինչպիսիք են համակարգչային կախվածությունը, համակարգչային խաղերը, համացանցով մոլի տարվածությունը, կիբեռբուլինգը, պոռնոգրաֆիան, ապա մեղմ ասած, մենք ունենք մտահոգվելու իրավունք։

Խնդիրն այն չէ, որ պետք է համարենք չարիք այս փոփոխությունները կամ դրանց տանք լավ կամ վատ գնահատական։ Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես մենք դրանք կօգտագործենք։ Այս զրույցի ընթացքում կփորձենք պատասխաններ տալ, թե ինչպես կարելի է հնարավորինս անվտանգ ձևով այդ սարքերը ներմուծել երեխայի կյանք և առօրյա, ինչպես անել, որ արդյունքում երեխաները կարողանան դրանցից օգուտ ստանալ և, մեծանալով, իրենք իշխեն այդ սարքերին և ոչ թե դառնան դրանց ստրուկները։

Շարունակությունը՝ զրույցում։

Ցուցադրել ավելի
Back to top button