Լսե՞լ եք «Արհեստական բանականության սերունդ» կրթական ծրագրի մասին։ Նախագիծն իրականացնում է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ։
«ԱԲ սերունդ» դպրոցական նախագծի փորձարարական փուլը մեկնարկել է 2023 թվականի սեպտեմբերից՝ 7 մարզի 15 ավագ դպրոցներում՝ ներգրավելով շուրջ 540 աշակերտի։ Կրթական ծրագրի նպատակը՝ Հայաստանը գիտությամբ և նորարարությամբ առաջատար երկիր դարձնելն է:
Ի դեպ, մինչև 2026 թվականը նախատեսվում է նախագիծը հասանելի դարձնել հանրակրթական դպրոցների աշակերտների ավելի քան 80%-ին։ Այս մասին առավել մանրամասն՝ կիմանանք քիչ անց։
Ռադիո Արևիկի տաղավարում են՝ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի շահառուների համակարգող Լուսինե Մադոյանը և ավագ դպրոցականներ Նովելլա Մելքումյանն ու Էլեն Դավթյանը։