Հոգեբան, դասընթացավար Սեդա Սեյրանյանի հետ շարունակում ենք քննարկել «Թվային տեխնոլոգիաների ժամանակը․ երեխան և համացանցը» թեման։
Այս անգամ զրույցն ընթանում է հետևյալ հարցերի շուրջ․ կա՞ն մեխանիզմներ, որոնք թույլ կտան վերահսկել երեխաների կախվածությունը թվային տեխնոլոգիաներից, և կա՞ն սկզբունքներ, որոնք կիրառելու դեպքում ծնողները հաջողության կհասնեն։
«Այո՛, կան այդպիսի սկզբունքներ, բայց պետք է նշել, որ չենք մատուցելու որևէ քարացած սխեմա, այլ տալու ենք այն հիմնական հենակետերը, որոնց վրա հենվելով՝ յուրաքանչյուր ծնող ի՛նքը կկարողանա կողմնորոշվել, թե ինչպես կոնկրետ երեխայի դեպքում և կոնկրետ իրավիճակում իր վարքը պլանավորի»,– ասում է Ս․Սեյրանյանը»։
Միացե՛ք մեր զրույցին, սիրելի՛ մայրիկներ․․․



