Այսօր մեր ծրագրում անապատի առեղծվածն է, բուսական աշխարհի փշոտ սուպերհերոսը…այո՛․․․կռահեցիք, կակտուսի մասին ենք խոսելու։
Հիշում եմ, երբ փոքր էի, սիրում էի մայրիկիս օգնել ու ջրել տնային բույսերը։ Ջրի մեծ շիշն առած անխնա ջրում էի բոլոր բույսերն ու ուրախանում, որ հագեցնում եմ նրանց ծարավը։ Բայց երբ հերթը հասնում էր կակտուսին, չգիտեմ ինչո՞ւ, մայրիկս ասում էր՝ մի ջրի․․․ կամ լավագույն դեպքում՝ շա՜տ քիչ ջրի։ Անցան տարիներ, ու ես այդպես էլ չիմացա, թե ինչո՞ւ։
Ինչ-որ մեկն ասում էր, եթե ջրես կակտուսը, ապա նա անմիջապես հետ կփախչի Մեքսիկա։ Ա՜յ քեզ տրամաբանություն․․․․ Ոմանք էլ կարծում են, որ կակտուսի համար ջուրը իսկական տանջանք է, ինչպես մեզ՝ մարդկանց համար կարկուտի տակ հայտնվելը։
Առաջարկում եմ թողնել այս բոլոր վարկածներն ու ոչ էլ անդրադառնալ միֆերին։ Գուցե կակտուսներն իրենց բնական գաղտնիքնե՞րն ունեն: Դե, իսկ մենք էլ՝ պարզապես չենք հասկանում նրանց նուրբ անապատային հոգին: Դրա համար այսօր մեր ստուդիայում հյուրընկալել ենք կենսաբան Ալեքս Խառատյանին։ Նա հստակ գիտի այս բոլոր հարցերի պատասխաններն ու նույնիսկ․․․ ավելին:
Եվ այսպես, ինչո՞ւ պետք է կակտուսին քիչ ջրել։