Մայրիկի դպրոց

Գերազանցիկի համախտանիշ. Մայրիկի դպրոց

Մայրիկի դպրոցում հյուրընկալել ենք հոգեբան Լուսինե Աղաբեկյանին, քննարկում ենք հետևյալ թեման՝ «Գերազանցիկի համախտանիշ»․ ի՞նչ է սա, ինչո՞վ է վտանգավոր երեխաների համար, ինչպե՞ս են մեծերը նպաստում դրա առաջացմանը։

Հարց – Կարո՞ղ ենք ասել, որ ամենաընդհանուր ձևակերպմամբ «Գերազանցիկի համախտանիշը» ամեն ինչում առաջինը լինելու ցանկությունն է։

Լ․Աղաբեկյան – Ընդհանուր առմամբ, այո՛, կարող ենք։ «Գերազանցիկի համախտանիշը» ավելի շատ ոչ ֆորմալ հասկացություն է, դժվար է այն անվանել գիտական եզրույթ կամ ախտորոշում, որը կարող ենք օգտագործել հոգեկան առողջության ոլորտում, բայց, միաժամանակ, շատ տարածված երևույթ է և, կարելի է ասել, որ ինչ-որ առումով անգամ կապված է կատարելապաշտության՝ պերֆեկցիոնիզմի հետ։ Երբեմն դրանք նույնացնում են, երբեմն՝ մի փոքր տարբերակում այն իմաստով, որ կատարելապաշտության դեպքում հաճախ համարվում է, որ մի բան արեցիր, և եթե լավ ստացվեց, գոհ ես, իսկ գերազանցիկի համախտանիշի դեպքում այդ գոհ լինելու և բավարարվածության զգացումը հաճախ չես էլ կարողանում ստանալ։ Նման երևույթներ են, որոնց հիմքում, կարող ենք ասել, որ ընկած է թերարժեքության բարդույթը․ թերարժեքության բարդույթի մի դրսևորում է։ Պատճառները տարբեր կարող են լինել, բայց ավելի հաճախ դրանք կապվում են հենց ծնողական մոտեցումների և ծնողավարական մոտեցումների հետ, երբ երեխան ոչ թե զգում է, որ իրեն սիրում և ընդունում են ծնողները, մեծերը, ուսուցիչները անկա՛խ ամեն ինչից, այլ ինքը հասկանում է, որ այդ սերը և իր հանդեպ հարգանքը, լավ վերաբերմունքը պետք է վաստակի։ Դպրոցականի համար վաստակելու ամենահեշտ և ամենահիմնական ձևը բարձր գնահատականներ, լավ գնահատականներ ստանալն է։

Այսինքն՝ հաճախ սա կապված է ծնողների կողմից ոչ թե անվերապահ սիրո դրսևորումների հետ, որը դրական ծնողավարման ամենակարևոր հիմքերից մեկն ենք համարում, այլ պայմանական սիրո արդյունք է, որը, բնականաբար, ծնողները երեխային ուղիղ կամ գիտակցորեն չեն ասում, բայց իրենց տարբեր ուղերձների տակ երեխայի կողմից կարդացվում է՝ «քեզ կսիրեմ, եթե․․․»։

Միշտ չէ, որ ծնողները սա գիտակցորեն, հատուկ և խոսքի միջոցով են անում․․․

Շարունակությունը՝ զրույցի մեջ:

Ցուցադրել ավելի
Back to top button