Հայրիկի դասերը

Ժամանակակից ծնողներ. Հայրիկի դասերը

Քրիստ հայրիկը՝ «Արևիկի»-ի եթերում շարունակում է «Հայրիկի դասեր»-ը հաղորդաշարն ու էս անգամ որոշել է անդրադառնալ ժամանակակից ծնողների կերպարին։

Ճիշտ է, մեր դասերը հայրիկների համար են, բայց մայրիկներն էլ, իհարկե, կարող են մեզ ունկնդրել։ 

Երեքը, վաղուց ի վեր, սուրբ թիվ  է համարվում շատ մշակույթներում: Հիշենք ժողովրդական հեքիաթները, ընդ որում՝ տարբեր ժողովուրդների։ Նրանցում եռյակը, երեքը, երեք անգամը, երեք թվի հետ կապված գործողությունների կրկնությունը ժանրի ավանդական հատկանիշներից է։

Մանկավարժությունը նույնպես ուշադրություն է դարձրել էս թվին, ինչի պատճառով կրթական համակարգում կա երեք կարևոր «բաղադրիչ»՝ աշակերտ-ուսուցիչ-ծնող։

Եվ եթե ուսուցիչը ավելի հաճախ է տեսնում աշակերտին, ավելի լավ է ճանաչում նրան և կարող է անհատական մոտեցում ձևավորել նրա նկատմամբ, ապա ծնողների դեպքում ամեն ինչ շատ ավելի բարդ է, կամ գոնե՝ բավականին բարդ։ Դպրոցներում երեխաների ծնողների հետ հանդիպումներն անցկացվում են, սովորաբար, եռամսյակը մեկ, բայց ոչ ոք չի կարող երաշխավորել, որ դրանցից յուրաքանչյուրին պարտադիր ներկա կլինեն բոլոր աշակերտների հայրիկները, կամ մայրիկները, ուստի մոր կամ հոր կերպարը երբեմն մնում է խորհրդավոր և անգամ անհայտ՝ ուսուցչի համար։

Եվ հարց է ծագում՝ իսկ իրականում ինչպիսի՞ն են էս կամ էն աշակերտի ծնողները, և ո՞րն է ժամանակակից ծնողի դիմանկարը, նրա կերպարը։

Քրիստ Մանարյան

Ցուցադրել ավելի
Back to top button