Սովորում ենք բնությունից

Ինչո՞ւ կկուները բույն չեն հյուսում․ Սովորում ենք բնությունից

Թռչունների աշխարհում այս թափառաշրջիկ թռչունները ամենահնչեղ ձայներից մեկն ունեն, ու, որքան էլ զարմանալի թվա, այդ արձակած ձայները լսելի են նույնիսկ երկու կիլոմետր հեռավորության վրա: Այս անգամ մեր թեման այն թռչնատեսակի մասին է, որի առեղծվածային վարքագծի հետ կապված՝ մինչ օրս գիտական շրջանում անհայտ հարցեր կան։

Ինչո՞ւ կկուները բույն չեն հյուսում, այլ՝ իրենց ձվերը դնում են այլ թռչունների բներում և ստիպում՝ խնամել իրենց ձագուկներին։ Եկեք պարզենք, թե կկուների որոշ տեսակներ, վախեցնելու նպատակով, ինչպե՞ս են կարողանում ընդօրինակել այլ թռչունների՝ օրինակ՝ գիշատիչ թռչուններին բնորոշ ձայները։

Հաղորդման հյուրը՝ Երևանի պետական համալսարանի կենդանաբանության ամբիոնի աշխատակից, թռչնաբան Մանան Ասիկյանն է։ 

Ցուցադրել ավելի
Back to top button