Մայրիկի դպրոց

Ականջաբորբ․ ինչպե՞ս ճանաչել այն և օգնել երեխային. Մայրիկի դպրոց

Մեր հյուրը «Դավիդյանց պոլիկլինիկաներ»-ի մանկաբույժ Գոհար Քյարունցն է, զրույցի թեման՝ ականջաբորբը, որը հատկապես աշնանն առավել տարածված է լինում երեխաների շրջանում։

Ի՞նչ է ականջաբորբը, ո՞ր տարիքի երեխաներն են առավել ռիսկային գոտում և ինչպե՞ս է պետք օգնել երեխային ականջաբորբի ժամանակ․ հարցերի այս շրջանակում է ընթանում զրույցը։

Գ․ Քյարունց – Ինչպես և հուշում է «ականջաբորբ» անվանումը, սա ականջի բորբոքումն է, բժշկական գրականության մեջ ընդունված է դրա «օտիտ» անվանումը։

Ականջաբորբը հատկապես շատ տարածված է երեխաների շրջանում, շատ ավելի, քան մեծահասակների մոտ, և խոցելի խումբ են համարվում 0–2 տարեկան երեխաները։ Հաջորդ խմբում կարող ենք ներառել 2–6 տարեկան երեխաներին։

Հիմնականում գործ ենք ունենում արտաքին ականջաբորբի և միջին ականջաբորբի հետ։ Ավելի վտանգավոր է համարվում միջին ականջաբորբը, քանի որ այդ դեպքում ունենում ենք բորբոքային պրոցես, որն ուղեկցվում է և՛ ցավով, և՛ ջերմությամբ և, ճիշտ չվարելու, այսինքն՝ չբուժելու դեպքում, ռիսկեր ունենք ավելի բարդացման։ Ամենահաճախ հանդիպող բարդությունները մինինգիտն ու էնցեֆալիտն են․ թարախը կարող է հակառակ ուղղությամբ հոսել և հասնելով ուղեղի թաղանթներին, առաջացնել ծանր բորբոքային հիվանդություններ։

Հիմա դիտարկենք 0–2 և 2–6 տարեկան երեխաների մոտ առկա վտանգի նշանները և ո՞ր դեպքում պետք է հրատապ բուժում սկսենք․․․

Շարունակությունը՝ զրույցում:

Ցուցադրել ավելի
Back to top button