Նոյեմբերի 4-ից Հայաստանում մեկնարկել է մեդիագրագիտության շաբաթը: Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը և կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը միջոցառումների շարքին միանալու են հրավիրել Հայաստանի բոլոր դպրոցներին, մանկապարտեզներին, բուհերին, գրադարաններին, կրթական և մշակութային կենտրոններին:
Առաջիկա րոպեներին խոսելու ենք դպրոցներում արհեստական բանականության կիրառման, դրա ռիսկերի ու դրական հնարավորությունների մասին:
Ռադիո Արևիկի ստուդիայում հյուրընկալել ենք Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի մեդիագրագիտության ծրագրերի ղեկավար, մեդիագրագիտության մասնագետ Անի Եղիազարյանին։