Թեև շների ստերջացման ծրագրի շնորհիվ թափառող շների քանակը նվազել է, այնուամենայնիվ, փողոցներում դեռ կարելի է հանդիպել անտուն կենդանիների։ Էկոակումբի այս հաղորդման ընթացքում կպարզենք, թե ո՞ր գործոններով է պայմանավորված թափառող շների խնդիրը, ի՞նչ աշխատանքներ են տարվում խնդիրը լուծելու ուղղությամբ, ինչպես նաև, որպես համայնքի մի մաս, մեզնից յուրաքանչյուրը ի՞նչ կարող է անել՝ կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունք դրսևորելուն զուգահեռ։
Ռադիո Արևիկի տաղավարում է «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի ղեկավար Հարություն Առաքելյանը։