Պստիկաշեն

Նոր ծանոթություն Պստիկաշենում

Ծանոթացե՛ք մեր նոր ընկերների հետ․ Ալեքսանդր Գալստյան և Լևոն Սարգսյան։ Մենք նրանց հետ նոր ենք ընկերանում, բայց իրենք արդե՛ն լավ ընկերներ են։ Երկուսն էլ սովորում են Առինջի միջնակարգ դպրոցում, երկուսն էլ ինը տարեկան են, ասում են, որ իրենք շատ լավ  ընկերներ են, ամենալա՛վ ընկերները, որ կարելի է պատկերացնել։ Նրանք լավ ընկերներ են ոչ միայն բակում, դպրոցում, այլև այն խմբակում, որի սաներն են երկուսն էլ։ Դա Առինջի մշակույթի տան թատերական խմբակն է։ Հիմա էլ երկուսով ներգրավված են նույն ներկայացման մեջ, որը կոչվում է «Ա՜յ քեզ ժողով», և որի սցենարը գրվել է ըստ բոլորիդ լավ ծանոթ «Մկների ժողովը» ստեղծագործության։ Ներկայացման մեջ երկուսն էլ կատվի դեր ունեն։ Ճիշտ է, Լևոնին բաժին է ընկել ճստիկ կատվի դերը, բայց, դե, կատուն կատու է, չէ՞։

Տղաները հաճույքով ու իրար ընդհատելով են պատմում իրենց ներկայացման, պարապմունքների, խաղերի մասին։

Միացե՛ք մեր զրույցին և դուք էլ հաճույք կստանաք թե՛ զրույցից և թե՛ խաղից, որը հանդիպման վերջում խաղացինք Ալեքսանդրի և Լևոնի հետ Պստիկաշենում։

Ցուցադրել ավելի
Back to top button