Այսօր աշխարհի շատ երկրներում տոնում են Բարության համաշխարհային օրը։ Տոնը սկիզբ է առել 1998 նոյեմբերի 13-ին Տոկիոյում՝ բարության համաշխարհային շարժման համաժողովի ժամանակ և պաշտոնապես հաստատվել է 2000 թվականի նոյեմբերի 18-ին Սինգապուրում։
Տոնի նպատակն է մարդկանց հիշեցնել բարի գործեր կատարելու կարևորության մասին և բարի լինել ոչ միայն այսօր, այլ մշտապես: Գիտնականները պարզել են, որ որքան շատ ենք բարի գործեր անում, այնքան ավելի երջանիկ ենք մեզ զգում, դառնում ենք լավատես ու կենսուրախ: Ասում են նույնիսկ, որ բարի արարքներ գործող մարդիկ ավելի քիչ են հիվանդանում ու ապրում են շատ ավելի երկար:
Իսկ մեր հյուրերն այսօր Աբովյան քաղաքից են։ Ծանոթանալու ենք Վիկտոր Համբարձումյանի անվան թիվ տասը հիմնական դպրոցում գործող «Գլոբուս» էկոաշխարհագրագետների խմբակի անդամների հետ։ Կխոսենք այն մասին, թե ինչ աշխատանքներով են զբաղվում խմբակում, ինչ հետաքրքիր բացահայտումներ են արել և ինչ խնդիրներ են լուծում պարապմունքների ժամանակ։
Տաղավարում են խմբակավար Թեհմինե Դալլաքյանը և խմբակի սաներից՝ Անգելինա Ասրյանը, Դավիթ Սարգսյանը և Անգելինա Հայրումյանը։