Կրթական տարբեր ծրագրերով թանգարանների աշխատանքին ու կյանքին դպրոցականներին հաղորդակից դարձնելու մշակույթը վաղուց արդեն դպրոցական կրթության կարևոր մաս է դարձել ։ Հաճախ այս կրթական ծրագրերն օգնում են երեխաներին և պատանիներին բացահայտելու իրենց ամենից ավելի հետաքրքրող ոլորտները, իրենք իրենց ու իրենց հետաքրքրությունների աշխարհը ճանաչելու հնարավորություն են տալիս։
Երևանի Մ․ Մաշտոցի անվան Մատենադարանը վերջին տարիներին ևս դպրոցականների համար մի շարք կրթական ծրագրեր է իրականացնում։ Ինչու՞ որոշվեց, որ պետք են դրանք, հատկապես, եթե նկատի ունենանք, որ Մատենադարանը նախևառաջ գիտահետազոտական ինստիտուտ է։
Մատենադարանի կրթական ծրագրերի համակարգող Ջեմմա Պապոյանի հետ զրույցը դպրոցականների համար Մատենադարանում իրականացվող կրթական ծրագրերի մասին է։