Զարթուցիչի հյուրասրահում հյուրընկալել ենք «Շրջակա միջավայր և առողջություն» հասարակական կազմակերպության ղեկավար Լիանա Մարգարյանին, կազմակերպության կողմից իրականացվող «Բնապահպանական հեքիաթներ» մրցույթի մասնակից, Դդմաշենի միջնակարգ դպրոցի աշակերտուհի Ժաննա Ղևոնդյանին և ուսուցչուհի Գոհար Մխիթարյանին։ Բայց, մինչև նրանց հետ ծանոթությունը, մի փոքր տեղեկություն նրանց համար, ովքեր առաջին անգամ են լսում այս մրցույթի մասին։
«Շրջակա միջավայր և առողջություն» հասարակական կազմակերպության կողմից հայտարարված «Բնապահպանական հեքիաթներ» խորագրով մրցույթը ավարտվել է, իսկ լավագույն աշխատանքները ներառվելու են ժողովածուի մեջ։ Նշենք, որ հեքիաթները պետք է նվիրված լինեին բնապահպանական որևէ խնդրի,ուսուցողական լինեին և ցույց տային բնության դերն ու նշանակությունը՝ թե՛ մոլորակի և թե՛ մեզնից յուրաքանչյուրի կյանքում։