Ի՞նչ տարբերություն արևի և աստղերի միջև, ի՞նչ գույն կստացվի, եթե իրար խառնենք դեղինն ու կարմիրը, ի՞նչն է տարբեր ամառվա առավոտյան ժ․ 7–ի և ձմեռվա առավոտյան ժ․7–ի միջև և ինչու՞, բույսերը գիշատիչ լինու՞մ են, ինչո՞վ են իրար նման և ինչո՞վ տարբեր պինգվինը, ջայլամը, կկուն, արագիլը, հավը, ծիծեռնակը, որտե՞ղ է հանգստանում արևը գիշերվա ընթացքում․․․Տեսնու՞մ եք՝ որքա՜ն ինչուիկներ են այսօր անհամբեր սպասում ձեզ Ինչուիկների աշխարհում։ Դուք էլ Մարիամի և Արևի հետ ճանապարհ ընկեք դեպի Ինչուիկների աշխարհ, գտեք հարցերի պատասխաններն ու, հնարավոր է, հաղորդման վերջում Մարիամի պես ասեք․ «Ես շա՜տ կուզենայի, որ ավելի երկար տևեր այս ուղևորությունը․․․»
մեկ րոպեից էլ քիչ