«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում մեկնարկել է «AI4ALL»՝ արհեստական բանականությունը բոլորի համար նոր նախաձեռնություն, որի նպատակն է Հայաստանի բոլոր մարզերի 15-29 տարեկան երիտասարդներին ծանոթացնել արհեստական բանականության տարբեր գործիքներին՝ հնարավորություն տալով սովորել նոր մասնագիտություն կամ կիրառել դրանք ներկայիս աշխատանքում։ Նախաձեռնության մասին ավելի մանրամասն կիմանանք այս զրույցի ընթացքում։
Ռադիոլաբում հյուրընկալել ենք «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի «Ալիք» երիտասարդական նախաձեռնության համակարգող Գրետա Խաչատրյանին։
Ի դեպ, բոլոր այն երիտասարդները, ովքեր հետաքրքրված են նախաձեռնությամբ, կարող են գրանցվել ու լրացնել իրենց հայտը: