Ժամանակակից աշխարհում, որտեղ բնությունը բախվում է իսկապես լուրջ մարտահրավերների, կարևոր է, որ հատկապես երիտասարդների մոտ ձևավորվի շրջակա միջավայրի հանդեպ պատասխանատու մոտեցում: Իսկ ինչու՞ չտարածել այդ գաղափարը՝ խաղերի միջոցով: Բնապահպանական խաղերը ոչ միայն հետաքրքիր են, այլ նաև՝ դառնում են կարևոր գործիք՝ հանրության շրջանում բնապահպանական արժեքների և ձևավորման համար: Այսպիսով, բնապահպանական խաղերը դառնում են ոչ միայն ժամանց, այլ նաև՝ կայուն ու կանաչ աշխարհ ունենալու գործիքներից մեկը: Էկոակումբի եթերում հյուրընկալել ենք «Շրջակա միջավայր և առողջություն» հասարակական կազմակերպության ղեկավար Լիանա Մարգարյանին, ինչպես նաև Դդմաշենի միջնակարգ դպրոցի աշակերտուհի Ժաննա Ղևոնդյանին և ուսուցչուհի Գոհար Մխիթարյանին:
մեկ րոպեից էլ քիչ