Զարթուցիչ

Տեղեկատվության համաշխարհային օրվանից մինչև բնապահպանական խաղի ստեղծում. Զարթուցիչ

Այսօր Տեղեկատվության համաշխարհային օրն է։ Այն նշվում է նոյեմբերի 26-ին՝ սկսած 1994 թվականից՝ Տեղեկատվության միջազգային ասոցիացիայի նախաձեռնությամբ:

Դե․․․տեղեկատվությունն արժեքավոր ռեսուրս է և ազդում է ոչ միայն անձնային հարաբերությունների, այլ նաև կյանքի որակի վրա։ Ուստի՝ շատ կարևոր է մշտապես նախապատվությունը տալ ստույգ և ճշգրտված տեղեկատվությանը։

Ինչևէ, առաջարկում ենք տեղափոխվել Զարթուցիչի տաղավար, որտեղ մեզ սպասում են «Շրջակա միջավայր և առողջություն» հասարակական կազմակերպության ղեկավար Լիանա Մարգարյանը, ինչպես նաև Դդմաշենի միջնակարգ դպրոցի աշակերտուհի Ժաննա Ղևոնդյանը և ուսուցչուհի Գոհար Մխիթարյանը: Առաջիկա րոպեներին կարճ կանդրադառնանք բնապահպանական մի խաղի, որը կոչվում է Էկոշուտ-հասիկ։

Ցուցադրել ավելի
Back to top button