Զարթուցիչ

Զարթուցիչում ռադիոխաղի օր է

1701 թվականի այս օրն է ծնվել շվեդ աստղագետ և ֆիզիկոս Անդերս Ցելսիուսը, որն աշխարհին հայտնի է իր ստեղծած ցելսիուսի սանդղակով։ Նոյեմբերի 27-ին է ծնվել նաև տղաների սիրելի դերասան, մարտարվեստների վարպետ Բրյուս Լի-ն։ Այսօր նա կդառնար 84 տարեկան։

Իսկ լսե՞լ եք ռուս հայտնի ծաղրածու Կարանդաշի մասին։ Նա ևս աշնան այս օրն է ծնվել։ Իսկական անունն է Միխայիլ Ռումյանցև։ Իսկ որպես կեղծանուն օգտագործել է ֆրանսիացի ծաղրանկարիչ Կարան դ’Աշի անունը։

Ասենք, որ այսօր նաև հայ սիրելի ասմունքող Վլադիմիր Աբաջյանի ծննդյան օրն է։ Դերասանը երկար տարիներ աշխատել է Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում և կերտել է 50-ից ավելի դերեր։ Նրան համարում են ասմունքի վարպետ։

Հաղորդման երկրորդ հատվածում ռադիո-խաղ է։ Առաջարկում ենք դասերից առաջ մարզել  միտքն ու ստուգել գիտելիքները։ 

Ցուցադրել ավելի
Back to top button